Հենրիխ Մխիթարյանը հրաժեշտ է տվել «Ռոմային». Corriere dello Sport
Իտալական Corriere dello Sport-ի լրագրող Ռոբերտո Մայդան հավաստիացնում է, որ Հենրիխ Մխիթարյանն արդեն հրաժեշտ է տվել «Ռոմային»։
«Մխիթարյանը թիմին հրաժեշտ է տվել Տիրանայում կայացած եզրափակչի հաջորդ օրը՝ հաղորդելով, որ տեղափոխվում է «Ինտեր»։ «Ռոման» դեռ հույս ունի համոզել նրան, բայց արդեն շանս չկա»,- գրել է Մայդան։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հռոմեական ակումբը միլանցիներից ծանուցում է ստացել հայ ֆուտբոլիստի հետ բանակցություններ սկսելու մասին, իսկ Մխիթարյանը բանավոր համաձայնություն է տվել միլանյան ակումբ տեղափոխությանը։