Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը մեկնաբանել է 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանի արծաթե մեդալը Եվրոպայի առաջնությունում:

«Ռաֆայել Հովհաննիսյանն իսկական գլադիատորական մարտ վարեց: Շատ գոհ եմ նրանից: Արեց այն, ինչ կարող էր: Նա այս առաջնության բացահայտո՞ւմն էր. գուցե, թեև ինձ համար՝ ոչ: Նրա մրցակիցը բավականին փորձառու բռնցքամարտիկ էր, 4 անգամ դարձել էր Ռուսաստանի չեմպիոն»,- ասել է հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:

Նշենք, որ Ռաֆայել Հովհաննիսյանի մրցակից Գեորգի Կուշիտաշվիլին նախկինում հանդես է եկել ՌԴ հավաքականի կազմում, իսկ այժմ համարվում է Վրաստանի լավագույն բռնցքամարտիկներից մեկը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն