Լավրովը հունիսի 8-ին ռազմական պատվիրակության հետ կժամանի Թուրքիա
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ հունիսի 8-ին սպասվում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Անկարա, գրում է Anadolu-ն։
«Լավրովը հունիսի 8-ին այցով կժամանի Թուրքիա»,- ասել է Չավուշօղլուն։
Նրա խոսքով՝ ՌԴ ԱԳՆ ղեկավարին կուղեկցի ռազմական պատվիրակություն, որը քննարկումներ կանցկացնի թուրքական համապատասխան գերատեսչությունների հետ։