Իրանի գիտության և տեխնոլոգիաների գծով փոխնախագահը հայտարարել է, որ Հայաստանում կստեղծվի Իրանի նորարարության և տեխնոլոգիաների տուն (iHiT), հայտնում է Mehr News-ը։

Փոխնախագահը մի քանի տարի առաջ հիմնել է IHIT գրասենյակներ այլ երկրներում՝ զարգացնելու Իրանի գիտելիքահեն արտադրանքի համաշխարհային շուկան:

Գրասենյակներն արդեն գործարկվել են այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ռուսաստանը, Թուրքիան, Չինաստանը, Սիրիան և Քենիան։ Շուտով Հայաստանն ու Իրաքն այդ նպատակով գրասենյակներ կունենան, հավելել է փոխնախագահը։

Ավելի վաղ փոխնախագահ Սաթարին հույս էր հայտնել, որ Իրանի նորարարության և տեխնոլոգիաների տան (iHiT) բացումը շրջադարձային կետ կդառնա Արևելյան Աֆրիկայի տարածաշրջանում Իրանի և Քենիայի միջև երկկողմ տնտեսական համագործակցության մեջ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն