Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպային խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպային խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին:
Հանդիպման ընթացքում փոխվարչապետը բարձր է գնահատում Եվրոպայի խորհրդի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին և կարևորել կազմակերպության փորձագիտական աջակցությունը բարեփոխումների նախագծման և իրականացման փուլում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական և այլ ոլորտներում բարեփոխումների շուրջ: