Լիտվան Թուրքիայի հետ կքննարկի Ուկրաինային «Բայրաքթար» փոխանցելու հարցը
Լիտվայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Վիլնյուսն Անկարայի հետ բանակցություններ կվարի «Բայրաքթար» տեսակի ռազմական նշանակության անօդաչու թռչող սարք գնելու և Ուկրաինային փոխանցելու շուրջ: ԱԹՍ-ի ձեռքբերման գումարը հավաքվել է տեղական ԶԼՄ-ներից մեկի ներկայացուցչի կոչից հետո:
«Պաշտպանության նախարարի տեղակալ Վիլյուս Սեմաշկան մեկնում է Թուրքիա՝ բանակցություններ վարելու «Բայրաքթար» տեսակի անօդաչու սարք արտադրողի հետ»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ:
Լիտվայի պաշտպանական գերատեսչությունից կարծիք են հայտնել, որ ամռան ընթացքում ԱԹՍ-ն արդեն կարող է փոխանցվել Ուկրաինային:
Սեմաշկայի խոսքով՝ կան ազդակներ, որ Թուրքիան բարեհաճ է վերաբերվում Լիտվայի մտադրությանը: