ԵՄ անդամ գրեթե բոլոր խոշոր երկրները դեմ են Եվրամիությունում Ուկրաինայի թեկնածուի կարգավիճակին, և ներկայումս դրա տրամադրումը չի նախատեսվում նման հակազդեցության պատճառով: Այդ մասին Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին ասել է ԵՄ գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում և ընդգծել, որ Իտալիան բացառություն է, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության նոր խոչընդոտների մասին, մասնավորապես, Հունաստանն ու Կիպրոսը դեմ են արտահայտվել այդ գործընթացի արագացված կարգին։ Նմանատիպ դիրքորոշում են հայտնել նաև Ֆինլանդիայի իշխանությունները։

Երկու օր առաջ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն պետք է հստակեցնի իր երկրի դիրքորոշումը ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում։ Նա վստահեցրել է, որ ուկրաինացիները պատրաստ են դառնալ կազմակերպության մաս և խոստացել է իրականացնել բոլոր անհրաժեշտ բարեփոխումները։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն