Մոսկվան չի հավատում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, որն ասել է, որ ամերիկյան գործողության երկարացված շառավիղով  համազարկային կրակի հրթիռային համակարգեր ստանալու դեպքում Կիևը չի պատրաստվում հարձակվել Ռուսաստանի Դաշնության տարածքի վրա: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ չորեքշաբթի  պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

«Ո՛չ»,- պատասխանել է Կրեմլի խոսնակը այն հարցին, թե արդյոք Կրեմլը վստահում է Զելենսկու խոսքերին։

«Վստահելու համար պետք է ունենալ դեպքերի փորձ, երբ այդ խոստումները կատարվել են: Ցավոք սրտի, նման փորձ ընդհանրապես չկա»,- պարզաբանել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից նշյալ համակարգերի մատակարարումն Ուկրաինայում կրակի վրա յուղ լցնել է։

«Այստեղ ոչ մի նոր բան չկա, մենք կարծում ենք, որ Միացյալ Նահանգները նպատակաուղղված և ջանասիրաբար յուղ է լցնում կրակի վրա, ԱՄՆ-ն, ակնհայտորեն, իսկապես մինչև վերջին ուկրաինացին պայքարելու է Ռուսաստանի դեմ»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ մեկնաբանելով:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն