Երաժշտություն, նվերներ, շնորհավորանքներ և բարձր տրամադրություն:

Երևանի մետրոպոլիտենը վերածվել էր մանկության մոլորակի, ուր գերիշխում էին միայն ուրախ տրամադրությունն ու հեքիաթային վառ գույները։

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ փոքրիկ ուղևորներին հեքիաթային գնացքով հյուր էին եկել մուլտհերոսներն ու ծաղրածուները: Օրվա հերոսները տոնական գնացքով ուղևորվեցին դեպի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարան, որտեղ էլ նրանց սպասվում էին բազմաթիվ անակնկալներ։

Возможно, это изображение поезд и железная дорога

Մետրոպոլիտենի յուրաքանչյուր անկյունում տիրում էր տոնական տրամադրություն:

Возможно, это изображение 3 человека и люди стоят

Հունիսմեկյան տոնի առթիվ Երևանի մետրոպոլիտենի ողջ անձնակազմի մաղթանքը երեխաներին մեկն է` խաղաղ, անհոգ և երջանիկ մանկություն, բարօրություն և արժանապատիվ ապագա:







Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն