Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին ընդունել է «SOS Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության պատասխանատուներին:

Երկրի ղեկավարին ներկայացվել է կազմակերպության կողմից Արցախում իրականացվելիք մարդասիրական ծրագրերը, մասնավորապես՝ Մարտակերտ քաղաքում Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի Հայորդաց տան կապիտալ վերանորոգման աշխատանքներն ամբողջությամբ ֆինանսավորելու, ինչպես նաև գյուղական համայնքներում սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրեր իրականացնելու պատրաստակամությունը:

Հանրապետության նախագահը ողջունել է կազմակերպության նախաձեռնողականությունը, նշել, որ նման ծրագրերը մեծապես նպաստում են հետպատերազմական իրավիճակին հատուկ դժվարություններն ավելի արագ հաղթահարելու գործընթացին:

Հանդիպմանը մասնակցում էին ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և Հակոբավանք վանական համալիրի վանահայր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն