ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում 4 միավոր HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և դրանց զինամթերքը, որոնք կմտնեն 700 միլիոն դոլարի ռազմական օգնության հաջորդ փաթեթի մեջ։

Breaking Defense-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախարարի՝ քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քալը հայտնել է, որ հրթիռային համակարգերն արդեն տեղակայված են Եվրոպայում։ Երեք շաբաթ ուսուցում անցնելուց հետո ուկրաինացի զինվորականները կսովորեն կիրառել այդ համակարգերը, և դրանք կտեղափոխվեն Ուկրաինա։

Պենտագոնում հայտարարել են, որ Վաշինգտոնը Կիևից ստացել է բոլոր հավաստիացումները, որ այդ համակարգերը չեն օգտագործվի Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու համար։ Իսկ Ուկրաինայի տարածքում բոլոր թիրախները թույլատրելի են։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ իր գործողություններով Վաշինգտոնը նպատակադրված կերպով «կրակի վրա յուղ է լցնում»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն