Մակրոնը կոչ է արել դատապարտել Հունաստանի վերաբերյալ Թուրքիայի հայտարարությունները
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի երեկոյան բավական կոշտ արտահայտություններով դատապարտել է թուրք պաշտոնյաների հայտարարությունները, որոնք կասկածի տակ են դնում Հունաստանի ինքնիշխանությունը Արևելյան Միջերկրական ծովի որոշ կղզիների նկատմամբ, հաղորդում է Աթենքի Katemirini թերթը:
Բրյուսելում Եվրախորհրդի նիստից դուրս գալիս Ֆրանսիայի ղեկավարն ասել է, որ ցանկանում է «աջակցություն հայտնել Հունաստանին բոլոր եվրոպացիների և հատկապես Ֆրանսիայի կողմից»՝ հավելելով, որ «ոչ ոք չի կարող վտանգել ԵՄ անդամ որոշ երկրների ինքնիշխանությունը»։
«Կարծում եմ, որ այդ հայտարարությունները պետք է հնարավորինս շուտ դատապարտվեն, ինչը ես հենց նոր արեցի…ԵՄ առաջնորդների բրյուսելյան հանդիպման ժամանակ վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը «խստորեն արտահայտել է Հունաստանի օրինական մտահոգությունները և դատապարտել բազմաթիվ թուրք պաշտոնյաների հայտարարությունները, որոնք կասկածի տակ են դնում Հունաստանի ինքնիշխանությունը շատ կղզիների նկատմամբ», – ասել է Մակրոնը։
«Աթենքին աջակցող Ֆրանսիայի ղեկավարի հայտարարություններից ժամեր առաջ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կրկնել է անցյալ շաբաթ արված մեկնաբանությունները, որ Անկարան պատրաստ է վիճարկել Արևելյան Էգեյանում հունական կղզիների ինքնիշխանությունը»,- նշել է Կատեմիրինին։