ՄԱԿ-ը փոխել է Թուրքիայի անվանումը
Միջազգային և պաշտոնական փաստաթղթերում Թուրքիայի անվանումը Turkey-ից դարձել է Türkiye՝ Անկարայի պաշտոնական խնդրանքով, հայտնում է BBC-ն։
Մի քանի միջազգային կառույցների կխնդրեն անվանափոխություն կատարել՝ որպես ռեբրենդինգի արշավի մի մաս, որը մեկնարկել էր Թուրքիայի նախագահը անցյալ տարվա վերջին:
ՄԱԿ-ն ասել է, որ փոփոխությունը կատարել է հենց այս շաբաթ՝ հարցումը ստանալուն պես:
Անկարան ցանկացել է փոխել, քանի որ երկրի անվանումը անգլերենում «turkey» նշանակում է հնդկահավ, որը ասոցացվում է Սուրբ Ծննդի, Ամանորի կամ Գոհաբանության օրվա հետ: