Նավթի համաշխարհային գները նվազում են
Նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները:
WTI տեսակի նավթի օգոստոսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը նվազել է 0.01 տոկոսով՝ մինչև 75.22 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
Brent ապրանքանիշի սեպտեմբերի մատակարարումների ֆյուչերսների գինը նվազել է 0.09 տոկոսով՝ մինչև 75.77 դոլար՝ մեկ բարելի դիմաց: