Թուրքիան Ուկրաինայի համար նախատեսված «Բայրաքթար» անօդաչու սարքերը  կտրամադրի  անվճար: Այս մասին Twitter-ում գրել է Լիտվայի պաշտպանության նախարար Արվիդաս Անուսաուսկասը։

«Անհավատալի է, որ Թուրքիան համաձայնվել է անվճար տրամադրել «Բայրաքթար»-ը, որի գնման համար Լիտվան գումար էր հավաքել։ Սա զարմանալի է: Հավաքված գումարով կգնենք «Բայրաքթար»-ին անհրաժեշտ զինամթերքը, իսկ մնացած գումարը կգնա Ուկրաինային աջակցելուն: Շնորհակալությո՛ւն, Թո՛ւրքիա»,- ասել է նախարարը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լիտվայի և Թուրքիայի ներկայացուցիչները Անկարայում համաձայնագիր են ստորագրել, որը թույլ է տալիս Լիտվային գնել «Բայրաքթար» մարտական անօդաչու թռչող սարքեր:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն