Վրաստանն առաջին անգամ հայտնվել Է զբոսաշրջության շուրջ Համաշխարհային տնտեսական համաժողովի վարկանիշի թոփ-50-ում
Վրաստանն առաջին անգամ հայտնվել Է Համաշխարհային տնտեսական համաժողովի (WEF) «Ճամփորդությունների եւ տուրիզմի զարգացման ինդեքս 2021» վարկանիշի 50 լավագույն երկրների ցուցակում՝ իր ցուցանիշները բարելավելով միանգամից 24 կետով:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Զբոսաշրջության ազգային վարչակազմը: Վարկանիշում, որը գնահատում Է տարբեր երկրներում զբոսաշրջության զարգացման տեմպերը, ներկայացված են 117 պետություններ: Վրաստանը տեղ Է գտել վարկանիշի 44-րդ հորիզոնականում: Համեմատության համար նշենք, որ 2019 թվականին երկիրը 68-րդ դիրքում Էր: Այս տարի Վրաստան հարեւանների շրջանում լավագույնն Է՝ առաջ անցնելով Հայաստանից, Ադրբեջանից եւ Թուրքիայից:
Նա նաեւ առաջ Է անցել ԵՄ-ի մի շարք անդամ երկրներից, ներառյալ Խորվաթիան: Ճամփորդությունների եւ տուրիզմի զարգացման ինդեքսը կազմվում Է Համաշխարհային տնտեսական համաժողովի կողմից յուրաքանչյուր երկու տարին մեկ՝ սկսած 2007 թվականից: Գնահատման ցուցանիշների մեջ մտնում են երկրի պատմական եւ մշակութային ժառանգությունը, տնտեսության, տրանսպորտի, հյուրանոցային հատվածի, հաղորդակցությունների, բժշկության զարգացումը, այցագրային քաղաքականությունը, բնակչության սրտաբացությունը եւ այլն: 2019 թվականին հետազոտությանը մասնակցել Է 140 երկիր, իսկ 2021 թվականին դրանց թիվը կրճատվել Է՝ հասնելով 117-ի, հաղորդել Է Sputnik-ը: