Այսօր «Վերջին զանգի» միջոցառումներով հանրապետության դպրոցներում կավարտվի ուսումնական տարին։ Այս տարի 12-րդ դասարանը կավարտեն շուրջ 21 հազար, իսկ 9-րդ դասարանը` ավելի քան 34 հազար 500 շրջանավարտներ:

Հունիսի 3-ին, «Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված, Ճանապարհային ոստիկանությունն իրականացնելու է ուժեղացված ծառայություն, որի շրջանակներում ուշադրության կենտրոնում են լինելու վարելու իրավունք չունեցող անձանց, մասնավորապես՝ շրջանավարտների կողմից մեքենա վարելու դեպքերը, ինչպես նաև ճանապարհային երթևեկության այլ կանոնների միտումնավոր խախտումները։

Ոստիկանությունը ուսուցչական անձնակազմին և ծնողներին հորդորում է օրվա տոնականությունը չխաթարելու և պարեկների աշխատանքների արդյունավետությունն առավել բարձրացնելու նպատակով ձեռնպահ մնալ անչափահասներին մեքենա տրամադրելուց և ոչ սթափ վիճակում մեքենա վարելուց, որպեսզի կանխվեն հնարավոր պատահարները։

Անհրաժեշտության դեպքում մեքենաները կտեղափոխվեն Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն