ԱՄՆ մի շարք կոնգրեսականներ նախագահ Ջո Բայդենի վարչակազմից պահանջել են հաշվետվություն տրամադրել Ուկրաինային օգնելու համար հատկացված 40 միլիարդ դոլարի ծախսերի վերաբերյալ։ Այդ մասին գրում է Politico-ն։

Հրատարակության համաձայն, եթե Սպիտակ տունը չկարողանա հաշվել հատկացված միջոցների չափը և պատշաճ կերպով հետևել, թե ինչպես են տեղ հասնում հազարավոր զենքերն ու զինտեխնիկան, Կոնգրեսի անդամների ճնշող մեծամասնությունը կարող է չաջակցել օգնության հաջորդ փաթեթը: Կոնգրեսականները մտահոգված են այն փաստով, որ նախկին օգնության փաթեթներից որոշ միջոցներ իրականում «գոլորշիացել են»։

Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը խոստովանել էր, որ ԱՄՆ իշխանությունները բավարար ռեսուրսներ չունեն հետևելու այն զենքերին, որոնք Վաշինգտոնը փոխանցում է Ուկրաինային:

Մայիսի 31-ին Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հաշվարկել է ռուսական հատուկ գործողության սկզբից արևմտյան երկրների ֆինանսական օգնության չափը։ Նրա խոսքով՝ Կիևը երեք ամսում ստացել է յոթ միլիարդ դոլար։ Մայիսի սկզբին էլ Շմիգալն ասել էր, որ փետրվարի վերջից արևմտյան երկրները Կիևին տրամադրել են 12 միլիարդ դոլարի օգնություն, այդ թվում՝ ռազմական։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն