Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել Է 679-ով՝ մեկ օր առաջվա 672-ի դիմաց, ինչն առավելագույն մեծությունն Է համավարակի սկզբից ի վեր: Այդ մասին են վկայում նոր հիվանդության դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տվյալները, որոնք հրապարակվել են հուլիսի 2-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընդամենը վարակի պատճառով երկրում մահացել Է 136 565 մարդ: Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) աճել Է մինչեւ 2,46 տոկոսի մակարդակ, հետեւում Է շտաբի տվյալներից: Բուժվածների թիվը մեկ օրում աճել Է 18 197-ով՝ մինչեւ 5 035 518, դա առավելագույն մեծությունն Է փետրվարի 19-ից ի վեր: Դուրս գրված հիվանդների բաժինը, շտաբի տվյալների համաձայն՝ կազմում Է վարակվածների ընդհանուր թվի մոտավորապես 90,5 տոկոսը: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 23 218-ով՝ մինչեւ 5 561 360:

Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել Է 0,42 տոկոս: Մոսկվայում կորոնավիրուսով վարակվածների թվը մեկ օրում աճել Է 6 893-ով՝ մեկ օր առաջվա 7 597-ի դիմաց՝ մինչեւ 1 372 705: Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը, շտաբի տվյալների համաձայն՝ կազմել Է 0,5 տոկոս: Մեկ օրում Մոսկվայում արձանագրվել Է 112 մահ կորոնավիրուսի պատճառով (մեկ օր առաջվա 108-ի դիմաց), դրանց ընդհանուր թիվը կազմել Է 22 668, հետեւում Է շտաբի հաղորդագրությունից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն