«Դիմադրություն» շարժման ցուցարարները Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվել են Հանրապետության հրապարակ և շրջափակել են կառավարության շենքի մուտքերը:

Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությամբ այսօր հրավիրվել էր Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից ներկայացված հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ ԱԺ հայտարարության նախագիծը։



Գրանցվել էր 33 պատգամավոր, քվորում չկար։ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի  համաձայն գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցումը ոչ ավելի քան 4 ժամ։

Ընդդիմությունը իր բաղոքի ակցիայով ՔՊ խմբակցությունից պահանջում է առաջիկա 2 ժամվա ընթացքում քվորում ապահովել՝ արտակերթ նիստը կայացնելու համար:



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն