Ռուսաստանը օտարերկրյա քաղաքացիների համար չեղարկում է մուտքի համաճարակաբանական սահմանափակումները
Ռուսաստանը վերացնում է օդային և ծովային անցակետերով ժամանող օտարերկրյա քաղաքացիների մուտքի համաճարակաբանական սահմանափակումները, լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից։
ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան օպերատիվ շտաբի նիստ է անցկացրել կորոնավիրուսային վարակի ներմուծումն ու տարածումը կանխելու նախազգուշական միջոցառումներ անցկացնելու ուղղությամբ։
«Օպերատիվ շտաբի անդամների քննարկումից հետո որոշում է կայացվել 2022 թվականի հունիսի 14-ից վերացնել օդային ճանապարհով, ինչպես նաև ծովային անցակետերով Ռուսաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիների մուտքի համաճարակաբանական սահմանափակումները։»,- ասված է հաղորդագրությունում։