Ադրբեջանում արգելափակվել է «ՌԻԱ Նովոստի»-ի կայքը։

Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ ռուսական պետական լրատվական գործակալությունը «տարածում է» Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հայտարարությունները։ Պատճառը Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի խոսքերի հրապարակումն է եղել։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան ասել է, որ «ՌԻԱ Նովոստի»-ի նյութերը «հակասում են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև բարեկամության, անվտանգության և ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի և Դաշնակիցների փոխգործակցության մասին հռչակագրի դրույթներին»։

«Ռուսական պետական լրատվական գործակալության կողմից զրպարտչական բնույթի տեղեկատվության տարածումը, որը հակադրվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և անջատողական միտումներ է քարոզում, չի համապատասխանում Ադրբեջանի և Ռուսաստանի միջեւ բարեկամական հարաբերությունների ոգուն և, հետեւաբար, լուրջ ափսոսանք է առաջացնում»,- ասել է Աբդուլաևան:

Միաժամանակ լրատվական գործակալությունը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների դիրքորոշմամբ հրապարակումներն ուղեկցվել են Ադրբեջանի դիրքորոշման հայտարարությամբ, գրում է «Կոմերսանտը»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն