Սերբիայի Բելգրադ քաղաքում մեկնարկում է Serbia Open շախմատային միջազգային մրցաշարը, որին մասնակցելու է 41 երկրների 289 շախմատիստ, այդ թվում՝ 52 գրոսմայստեր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարում Հայաստանը կներկայացնեն Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայաստանի կանանց հավաքականի անդամ, կանանց գրոսմայստեր Աննա Սարգսյանը, գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը, միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանը, կանանց միջազգային վարպետ Սոնա Ասատրյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Էմին Օհանյանը, Արմեն Բարսեղյանը և կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը։
Մրցաշարը կմեկնարկի հուլիսի 2-ին և կավարտվի հուլիսի 8-ին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն