Պուտինը պատմական և հիմնարար սխալ թույլ տվեց, բայց Ռուսաստանին չի կարելի նվաստացնել. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը «պատմական և հիմնարար սխալ» է գործել՝ ներխուժելով Ուկրաինա և այժմ «մեկուսացված է», գրում է Daily Mail-ը:
Արևմուտքը մի շարք պատասխան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ, այդ թվում՝ երկրի կարևորագույն նավթի և գազի ոլորտների նկատմամբ՝ ի պատասխան Ուկրաինա ներխուժելու որոշմանը:
«Ես կարծում եմ, և ես ասել եմ Պուտինին, որ նա պատմական և հիմնարար սխալ թույլ տվեց իր ժողովրդի, իր և պատմության համար: Կարծում եմ՝ նա մեկուսացել է իրեն»,- ասել է Մակրոնը ֆրանսիական տարածաշրջանային լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
«Մեկուսանալը մի բան է, բայց դրանից դուրս գալը դժվար ճանապարհ է»,- հավելել է Մակրոնը՝ շեշտելով, որ Ռուսաստանին չի կարելի «նվաստացնել»
«Ռուսաստանին չի կարելի նվաստացնել: Երբ մի օր ռազմական գործողությունները դադարեն, մենք կարող ենք դիվանագիտական ճանապարհով ճանապարհ հարթել ճգնաժամից դուրս գալու համար: Ես համոզված եմ, որ Ֆրանսիան պետք է միջնորդի դեր ստանձնի»,- ասել է Մակրոնը։