Կրկին հրետակոծվել է Կուրսկի մարզի Տյոտկինո բնակավայրը
Նորից հրետակոծության է ենթարկվել Կուրսկի շրջանի սահմանամերձ Տյոտկինո բնակավայրը։ Այդ մասին իր Telegram ալիքում հայտնել է մարզի նահանգապետ Ռոման Ստարովոյտը։
Ավելի ուշ շրջանի ղեկավարը պարզաբանել է, որ հրետակոծությունն իրականացվել է ականանետներից։ Հիմնական հարվածի տակ է հայտնվել տեղի կամուրջը, վնասվել է նաև մոտակա երկհարկանի բնակելի շենքը՝ ութ բնակարանով, հարակից շինությունները, ինչպես նաև շաքարի գործարանի տարածքը։ Վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։
Ուկրաինական զինուժը նախկինում բազմիցս գնդակոծել է Տյոտկինո բնակավայրը, որն իր դիրքով հյուսիսից, արևմուտքից և հարավից սահմանակից է Ուկրաինայի տարածքին։