Պետդումայում չեն բացառել Դոնբասում ՀԱՊԿ-ի խաղաղապահների տեղակայումը
ՌԴ պետդումայի՝ պաշտպանության հարցերով հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը խոսել է ՀԱՊԿ-ի խաղաղապահ առաքելության հնարավորության մասին։ Известия պարբերականի փոխանցմամբ՝ նա հայտնել է, որ ռազմական գործողության ընթացքում ՀԱՊԿ-ի խաղաղապահների տեղակայման անհրաժեշտություն չկա, սակայն ապագայում դրա կարիքը կարող է լինել։
«Չի կարելի բացառել, որ ՀԱՊԿ-ի երկրներից խաղաղապահների կարիք կարող է լինել Ուկրաինայի ազատագրված տարածքներում, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում», – ասել է նա։
Կարտապոլովը նաև հստակեցրել է, որ Ռուսաստանը հազիվ թե համաձայնի այն բանի հետ, որ «ՆԱՏՕ-ի որոշ երկրներ խաղաղապահների անվան տակ փորձեն մտնել այնտեղ»։