Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հունիսի 6-ին մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը։

Խորհրդի նիստին մասնակցելու են ՀԱՊԿ անդամ երկրների 128 պատվիրակներ:

Նիստի ընթացքում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը կներկայացնի Հայաստանի Հանրապետության գործունեությունը մարտահրավերներին և անվտանգության սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ` նախագահական գերակայությունների իրականացման համատեքստում։






Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն