Vitol-ն ակնկալում է, որ ԱՄՆ-ը թույլ կտա ավելացնել իրանական նավթի մատակարարումները՝ գները նվազեցնելու համար
Միացյալ Նահանգները կարող է թույլ տալ Իրանին ավելացնել նավթի մատակարարումները համաշխարհային շուկա՝ նույնիսկ չսպասելով միջուկային գործարքի վերականգնմանը՝ ասել է աշխարհի խոշորագույն նավթային վաճառող Vitol-ի ասիական բիզնեսի ղեկավար Մայք Մյուլերը։ Նրա խոսքերը ներկայացնում է Bloomberg-ը։
Մյուլլերի կարծիքով՝ երկրում միջանկյալ ընտրություններից առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի համար կարող է ավելի կարևոր լինել բենզինի գների իջեցումը, քան պատժամիջոցների իրականացումը, որը ներառում է, մասնավորապես, իրանական նավթով տանկերների կալանավորումը։ Նա չի բացառել, որ «Միացյալ Նահանգներն աչք կփակի շուկա պատժամիջոցների տակ գտնվող նավթի հոսքի վրա»։
Ընթացիկ տարվա սկզբից նավթի գներն աճել են 60 տոկոսով՝ կապված Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի ռազմական գործողության հետ։ ԱՄՆ բենզալցակայաններում բենզինի միջին գինը մեկ գալոնի դիմաց (3,7 լիտր) անցել է 4,8 դոլարից: