ԱՄՆ-ը պատրաստ չԷ գնալ հակառուսական պատժամիջոցների մեղմացման Սեւ ծովով հացահատիկի արտահանումը վերսկսելու փոխարեն: Այդ մասին, հաղորդել Է Politico-ն՝ վկայակոչելով նախագահ Ջո Բայդենի վարչակազմի պաշտոնյաներին: ԱՄՆ-ն ուշադիր հետեւում Է Սեւ ծովով հացահատիկի արտահանումը վերսկսելու շուրջ բանակցությունների ընթացքին, որոնք ՌԴ-ի հետ վարում են ՄԱԿ-ը եւ Թուրքիան:

ԱՄՆ-ի մի պաշտոնյա, որը զրույց Է ունեցել թերթի հետ, հայտնել Է, որ ԱՄՆ-ը չի համաձայնի այն գործարքին, որը «որեւԷ տնտեսական ճնշում կմեղմացնի» Մոսկվայի նկատմամբ: Անունը չնշած ՄԱԿ-ի ներկայացուցիչը նաեւ հայտնել Է, որ ՌԴ-ի հացահատիկի արտահանումը ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները հանելու հետ կապելը «դժվարացնում Է» «փխրուն» բանակցությունները: Ավելի վաղ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը հերյուրանք Է համարել այն պնդումները, թե Ռուսաստանը դուրս չի թողնում ուկրաինական հացահատիկը նավահանգիստներից: «Դա հերյուրանք Է»,-ասել Է Պուտինը «Մոսկվա:

Կրեմլ:Պուտին» ծրագրի («Ռոսիա-1» հեռուստաալիք) հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում՝ արձագանքելով համապատասխան մեղադրանքին: Նա նշել Է, որ աշխարհում տարեկան արտադրվում Է մոտավորապես 800 մլն տոննա ցորեն, իսկ Ուկրաինան արտահանել Է 20 մլն տոննա. տոկոսային հարաբերությամբ դա չնչին Է: Նա հերքել Է այն մեղադրանքները, թե Ռուսաստանը խոչընդոտում Է ուկրաինական հացահատիկի արտահանմանը՝ օրինակ բերելով մի քանի տարբերակներ, թե ինչպես դա կարելի Է անել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն