Ճապոնիայի կառավարությունը հավանական Է համարում մոտ ժամանակներս նոր միջուկային փորձարկման անցկացումը ԿԺԴՀ-ում: Հունիսի 7-ին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն:

«Հյուսիսային Կորեայի կողմից այդ կարգի սադրանքային գործողությունների հնարավորություն կա»,- պատասխանել Է նա Փենյանի կողմից միջուկային փորձարկման նախապատրաստման նշանների առկայության մասին Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հաղորդագրությունը մեկնաբանելու խնդրանքին:

Տոկիոն, գլխավոր քարտուղարի խոսքով, այժմ զբաղված Է համապատասխան տեղեկատվության հավաքմամբ եւ վերլուծությամբ, ուժեղացնում Է հսկողությունը ԿԺԴՀ-ի նկատմամբ: Հունիսի 6-ին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտնել Է, որ ԿԺԴՀ-ն հնարավոր Է պատրաստվում Է միջուկային փորձարկման Փունգերիի զինափորձարանում:

Նրա խոսքով՝ այնտեղ բացված Է գետնանցքերից մեկը. գուցե, որպես պայթյունի նախապատրաստում:

Ինչպես հայտարարել Է Գրոսսին, միջուկային փորձարկման անցկացումը կհակասի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերին եւ լուրջ մտահոգություն կհարուցի:

ԿԺԴՀ-ն մինչեւ հիմա կատարել Է վեց միջուկային փորձարկումներ, վերջինն իրականացվել Է 2017 թվականի սեպտեմբերին: Այժմ Սեուլում գտնվող՝ ԱՄՆ-ի պետքատուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանը հունիսի 7-ին հայտարարել Է, որ ԿԺԴՀ-ն միջուկային փորձարկում կատարելու դեպքում վճռական պատասխան կստանա Միացյալ Նահանգների եւ Հարավային Կորեայի կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն