Վթարի ենթարկված 11 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ
Վայոց ձորի մարզում այսօր «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի գլխիվայր շրջվելու հետևանքով տուժած 11 զինվորների վիճակը լավ է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին «Ռադիոլուր»-ին հայտնեցին Պաշտպանության նախարարությունից։
«Զինծառայողներից միայն մեկը կողի կոտրվածք ունի, մյուսների վիճակը բավարար է,հիմնականում քերծվածքներ»,- նշեցին ՊՆ-ից։
Այսօր՝ ժամը 10.40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 127 կմ հատվածում ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ՊՆ համարանիշներով Կամազ մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է։
Վթարի հետևանքով 11 զինծառայող տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։