Ջեյք Սալիվանը բարձր է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի` կայուն խաղաղությանն ուղղված «զգալի դիվանագիտական ջանքերը»
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղությանն ուղղված զգալի դիվանագիտական ջանքերը։
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Հիքմաթ Հաջիևի հետ հանդիպմանը պարոն Սալիվանն աջակցություն է հայտնել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած բանակցություններին։
Նա փոխանցել է ԱՄՆ-ի՝ սերտորեն ներգրավվելու և տարբեր միջոցներով առաջընթացին աջակցելու պատրաստակամությունը, այդ թվում՝ որպես Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: