Խերսոնի շրջանում Ռուսաստանի կազմում ընդգրկվելու շուրջ հանրաքվե կանցկացվի
Խերսոնի շրջանում Ռուսաստանի կազմի մեջ մտնելու ընթացակարգը, հավանաբար, տեղի կունենա հանրաքվեի միջոցով, այնուհետև կանցկացվեն ընտրություններ՝ օրենսդիր իշխանության ձևավորման համար: Այդ մասին հայտնել է Խերսոնի մարզի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմոուսովը:
Նա պարզաբանել է, որ նախատեսվում է որակապես փոխել քաղաքական էլիտան, այնպես որ, այն ուղղված լինի հասարակական շահերի պաշտպանությանը։
Անդրադառնալով հանրաքվեի անցկացման ժամկետներին՝ Ստրեմոուսովը տեղեկացրել է, որ դրան նախորդելու է մեծ ծավալի աշխատանք: