Ավելի քան տասը տարի ու շուրջ 322 մլն ԱՄՆ դոլար․ որքա ՞ն է մինչ այժմ ծախսվել Հյուսիս–հարավի համար
Հինգ տրանշից բաղկացած հյուսիս–հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 3-ում՝ Թալինից մինչև Գյումրի հատվածում, այս պահին ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում։ «Ռադիոլուր»–ի հետ զրույցում Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը հստակեցնում է՝ նախատեսում են աշխատանքներ իրականացնել Տրանշ 2–ում՝ Ագարակի շրջանցիկ ճանապարհի՝ մոտ 8 կմ–անոց հատվածի համար մրցութային գործընթացներն ամփոփելուց հետո առաջիկայում կյընտրեն շինարարական կազմակերպությանն ու արդեն այս տարի այդ հատվածում աշխատանքները կմեկնարկեն։ Ծրագրի Տրանշ 4-ում՝ Սիսիան Քաջարան և Քաջարան Ագարակ հատվածների կառուցման աշխատանքների մեկնարկի համար այս պահին ակտիվ նախապատրաստական և մրցութային գործընթացներ են տեղի ունենում։ Նարեկ Զուլալյանի տեղեկացմամբ, Սիսիան Քաջարան հատվածում աշխատանքները սկսելու համար մրցութային գործընթացները մեկնարկել են։ Մրցույթ բաղկացած է լինելու երկու փուլից։
Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալի տեղեկացմամվ, Քաջարան –Ագարակ հատվածի համար այս պահին ամբողջացնում են մրցութային փաթեթն ու առաջիկա ամսվա ընթացքում կհայտարարեն շինարարության մրցույթը։ Զուլալյանի խոսքով, տեխնիկական հսկողության մրցույթն արդեն հայտարարված է։
Արդյո ՞ք Քաջարան –Ագարակ հատվածում թունելների ու կամուրջների կառուցում է նախատեսված
Այս հատվածում ևս ինչպես Սիսիան Քաջարանում լինելու են կամուրջներ ու թունելներ։ Նախագծանախահաշվարային փաստաթողթերը ամբողջական տեքստի բերված են, վերջնական նախագիծն արդեն պարզ և համալիր փորձաքննությունն անցել է։ Այդ հատվածում կկառուցվեն բազմաթիվ կամուրջներ ու երկու թունել։
Կան արդյո ՞ ք հաշվարկներ, թե ինչ արժեք ունի ծրագիրը
Մինչ օրս ներդրումային ծրագրում մոտ 322 մլն ԱՄՆ դոլար է ծախսվել։ Աշխատանքները իրականացվել են ըստ տրանշերի։
2012 թվականից մեկնարկած ճնապարահաշինական հինգ տրանշից բաղկացած ծրագրի առաջին տրանշն է միայն ավարտված։ Այն շահագործման է հանձնվել 2016թվականին։
Տրանշ-2–ում՝ (Աշտարակ – Թալին) իրականացված է աշխատանքների մոտ 60 տոկոսը։ Այս հատվածում խնդիրներ են առաջացել կապալառու կազմակերպության՝ իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերության հետ։ Պայմանագիրը խզված է։ ։ Այստեղ վերանախագծման աշխատանքներ են կատարվել, առաջիկայում կհայտարարվի շինարարության մրցույթ։ Տրանշ-2-ում Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ (կմ 29+600-կմ 37+545) հատվածի շինարարական աշխատանքների մրցութային գործընթացը կավարտվի 2022թ․ հունիսին: Մրցույթի արդյունքներով կապալառուի հետ կկնքվի շինարարական աշխատանքների կատարման պայմանագիր: Մոտավոր հաշվարկներով այս հատվածում աշխատանքները կավարտվեն 2024թվականին։
Տրանշ-3-ում, որն ընդգրկում է Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածները, չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունն այս պահին աշխատում է։ Այստեղ իրականացված է աշխատանքների 65 տոկոսը։
Տրանշ-4-ը ընդգրկում է ծրագրի հարավային հատվածը։ Մրցութային գործընթացներ են իրականացվում։ Շինարարության մրցույթները կայանալուց հետո կընտրվեն շինարարական կազմակերպությունները։ Հիմնական շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2023 թվականից։
Ձգձգման հիմնական պատճառը թերություններն էին , ինչի պատճառով էլ պայմանագիրը 2018–ին խզվել է։ Ծրագիրն այժմ էլ ունի ռազմավարական, կենսական նշանակություն՝ վստահեցնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը։