Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Շուշանիկ Ներսիսյանն ազատվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝

Շուշանիկ Ներսիսյանին ազատել պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»,-նշված է որոշման տեքստում։

Շուշանիկ Ներսիսյանը ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի օգոստոսի 24-ից:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն