Իրանում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կան զոհեր
Այսօր առավոտյան Իրանի արևելքում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից։ Ինչպես հայտնում են IRNA գործակալությունից, վթարի զոհ է դարձել առնվազն 10 մարդ։
Իրանի Իսլամական Հանրապետության երկաթուղիների հասարակայնության հետ կապերի գրասենյակից գործակալությունից հայտնել են, որ մարդատար գնացքը ռելսերից դուրս է եկել էքսկավատորին բախվելու պատճառով։
Թաբասը գտնվում է Արևմտյան Իրանի Բիրջանդ քաղաքից 270 կիլոմետր դեպի արևմուտք՝ Հարավային Խորասան նահանգում։
Չորեքշաբթի օրը IRNA-ին Տաբասի նահանգապետ Ալի-Աքբար Ռահիմին ասել է, որ գնացքի չորս վագոն ռելսերից դուրս է եկել վաղ առավոտյան, ուստի օգնության աշխատակիցները, այդ թվում՝ Կարմիր մահիկի ընկերությունը, շտապ օգնության և օգնության ստորաբաժանումները ուղարկվել են դեպքի վայր:
Ըստ Արտակարգ իրավիճակների կազմակերպության զեկույցի՝ մոտ 12 տուժածներ հոսպիտալացվել են, սակայն հոսպիտալացումների թիվը կարող է աճել՝ միջադեպի լրջության պատճառով, նշել է Ռահիմին։
Նահանգապետի խոսքով՝ օգնության աշխատակիցները դեռ փնտրում են բոլոր վագոնները՝ հնարավոր վիրավորներին կամ մահացածներին գտնելու համար։
Դեպքի վայր է ուղարկվել շտապօգնության 12 մեքենա, ասել է նա՝ հավելելով, որ Յազդից ուղղաթիռ և Տաբասից գնացք է ուղարկվել վիրավոր ուղևորներին Տաբաս և Յազդ տեղափոխելու համար։
Մարդատար գնացքը ռելսերից դուրս է եկել Մազինո կայարանի մոտ տեղի ժամանակով ժամը 5:30-ին:
Ռեզաին նշել է, որ մինչ այժմ տեղանք է ուղարկվել Կարմիր մահիկի ընկերության 6 փրկարարական ջոկատ։