6 օր շարունակ մայրաքաղաքի հրապարակներում ու այգիներում Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումներ կլինեն
Մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ, Խորհրդային միության և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակներում Հայաստանի պետական ֆիլհարմոնիան՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հովանու ներքո, կիրականացնի «Բաբաջանյանը Երևանում» համերգային նախագիծը: Այն տեղի կունենա հուլիսի 3-9-ը:
Նախագծի շրջանակում Հայաստանի պետական ֆիլհարմոնիան մայրաքաղաքի մի շարք հրապարակներում և այգիներում կկազմակերպի 6 բացօթյա համերգ: Համերգների ընթացքում կներկայացվեն Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները:
Հուլիսի 3. ժամը 18:00 - 20:00 Կենտրոն վարչական շրջան (Առնո Բաբաջանյանի արձանի հարակից տարածք)
Հուլիսի 4. 21:00-23:00 Կենտրոն վարչական շրջան (Առնո Բաբաջանյանի արձանի հարակից տարածք)
Հուլիսի 6. 21:00 - 23:00 Նոր Նորք վարչական շրջան (Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգի)
Հուլիսի 7. 19:00 - 22:00 Շենգավիթ վարչական շրջան (Գարեգին Նժդեհի հրապարակ)
Հուլիսի 8. 19:00 - 22:00 Էրեբունի վարչական շրջան (Վարդավառի լճի հարակից տարածք)
Հուլիսի 9. 19:00 - 22:00 Աջափնյակ վարչական շրջան (Թումանյանի անվան զբոսայգի)