Չեռնիգովի կազակական համայնքը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին գրանցել է ուկրաինացի կազակների ռեգիստրում։ Նրա անվանակոչել են Բորիս Չուպրինա։ Այս մասին ուկրաինական «Չերնիգովսկայա վոլնա» ռադիոկայանին ասել է կազակական համայնքի ղեկավար, Չեռնիգովի տարածաշրջանային պատմական թանգարանի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Լեսովոյը, գրում է korrespondent.net-ը։

«Այս որոշումը մեր երախտագիտության, հարգանքի և ճանաչման ձայնն է այս նշանավոր մարդուն, որն արթնացրեց, բարձրացրեց ամբողջ Եվրոպան, ամբողջ աշխարհը՝ պաշտպանելու Ուկրաինան։ Ըստ հին ուկրաինական կազակական սովորույթների՝ նման անձը գրանցվում է կազակների ռեգիստրում։ Այս որոշումը կհայտնվի Պատմական թանգարանում՝ կազակ Չուպրինայի նկար-պատկերի հետ միասին... իսկ նկարի բնօրինակը կհանձնվի վարչապետին։ Նկարի հեղինակներն են Յուրի Կուտիլովն ու Դարիա Դոբրյակովան»,- ասել է Լեսովոյը։

Նկարում բրիտանացին պատկերված է որպես կազակ մամայ։

Հիշեցնենք, որ Ջոնսոնն ակտիվորեն աջակցում է Ուկրաինային երկիր ռուսական ներխուժման սկսվելուց հետո։ Նա նույնիսկ առաջարկել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին Ռուսաստանի դեմ եվրոպական դաշինք ստեղծել։ Եվրոպական Համագործակցության առաջարկվող մոդելը կներառի Մեծ Բրիտանիան որպես կազմակերպության առաջնորդ և այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ուկրաինան, Լեհաստանը, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, և, հնարավոր է, հետագայում Թուրքիան:



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն