Հունիսի 7-ից 8-ը N զորամիավորման ենթակա զորամասերի մարտական հենակետերում անցկացվել են ստուգումներ: Տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։

Ստուգվել են մարտական հերթապահության կազմակերպման գործընթացը, կատարված ինժեներական աշխատանքներն ու հենակետերի կահավորվածությունը, անձնակազմի պատրաստության աստիճանը։ Ստորաբաժանումների ղեկավարներին ցուցումներ են տրվել հետագա ծառայության կազմակերպման վերաբերյալ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն