Թուրքական ու ռուսական միջուկային էներգիայի կազմակերպությունները համագործակցելու են
«Թուրքիայի միջուկային արդյունաբերության միությունը» (NSD) և Ռուսաստանի «Միջուկային արդյունաբերության շինարարության համալիր» կազմակերպությունը (ACCNI) ստորագրել են համագործակցության հուշագիր։ Փոխանցում է Ermenihaber. am-ը։
Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Ստամբուլում հունիսի 8-9-ին անցկացվող Միջուկային էներգիայի 4-րդ ցուցահանդեսի և ատոմակայանների 8-րդ կոնֆերանսի շրջանակներում:
Ըստ պայմանավորվածության՝ NSD-ն և ACCNI-ն միասին աշխատելու են որպեսզի Ռուսաստանում, Թուրքիայում և շրջակա տարածաշրջանում ատոմակայանների նախագծերի մշակման համար ընդհանուր մատարկարարման շղթա և ընկերությունների միջև համագործակցություն ձևավորեն: