Շվեյցարիայում 11-օրյա դատավարություն է սկսվել խարդախության գործով, որի մեղադրյալներն են Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախկին նախագահ Յոզեֆ (Զեպ) Բլատերը և Ֆուտբոլային ասոցիացիաների եվրոպական միության (ՈՒԵՖԱ) նախկին ղեկավար Միշել Պլատինին՝ գրում է Interfax-ը։

2019 թվականի դեկտեմբերին ՖԻՖԱ-ն հայցեր է ներկայացրել Շվեյցարիայի դատարաններ Բլատերի և Պլատինիի դեմ՝ 2011 թվականի փետրվարին Պլատինիին անհիմն վճարված 2 միլիոն շվեյցարական ֆրանկ վերադարձնելու պահանջով:

Բլատերը և Պլատինին ավելի վաղ պնդում էին, որ այդ գումարը Բլատերի հանձնարարությամբ փոխանցվել է Պլատինիի հաշվին 2011 թվականին՝ որպես վարձատրություն 1998-ից 2002 թվականներին Բլատերին խորհրդատվական աշխատանք մատուցելու համար: Սակայն, ըստ դատախազության, ՖԻՖԱ-ն Պլատինիին արդեն վճարել էր խորհրդակցությունների համար։

Մարտին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան որոշում կայացրեց վեց տարի ութ ամսով հեռացնել Բլատերին: Նմանատիպ ժամկետով որակազրկվել էր նաև ՖԻՖԱ-ի նախկին գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն։ Երկուսն էլ մեղավոր են ճանաչվել կաշառք, նվերներ և ապօրինի հավելավճարներ ստանալու համար։

Դատավարությունը կտևի մինչև հունիսի 22-ը, դատավճիռը կհրապարակվի հուլիսի 8-ին։ Մեղավոր ճանաչվելու դեպքում Պլատինիին և Բլատերին սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում և տուգանք։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն