Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Թեհրանը պատրաստ է օգտագործել իր հնարավորությունները՝ աջակցելու Ուկրաինայում իրավիճակի դիվանագիտական ​​կարգավորմանը, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն:

«Ռաիսին, հույս հայտնելով ուկրաինական հակամարտության շուտափույթ ավարտի համար, նշել է այս հարցում դիվանագիտական ​​կարգավորման կարևորությունը: Նա հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է օգտագործել իր հնարավորությունները պատերազմի դիվանագիտական ​​լուծումը հեշտացնելու համար»,-ասվում է Իրանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն