Կանադական Բրիտանական Կոլումբիա նահանգում անտառային հրդեհները գրեթե ամբողջությամբ ոչնչացրել են Լութոն փոքրիկ բնակավայրը:

Այս շաբաթ Կանադայի պատմության մեջ գրանցվել է ջերմաստիճանի բացարձակ ռեկորդ՝ 49.6°C, հայտնում է CBS հեռուստաալիքը:

Ավելի քան 1000 մարդ ստիպված էր լքել այդ տարածքներն առանց նախնական ծանուցման:

Մարզի հրշեջ ծառայության տվյալներով՝ հրդեհը ոչնչացրել է գյուղի բոլոր կառույցների 90%-ը, ներառյալ՝ բուժկետերը և ոստիկանության բաժանմունքը:

Զոհերի ու վիրավորների մասին տեղեկություններ չկան:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն