Աֆղանաստանում տղամարդու են ձերբակալել, որը պլանավորել էր պայթեցնել ինքնաթիռը
Աֆղանաստանի անվտանգության հարցերով դիրեկտորատը (NDS) կանխել Է չվերթի պայթյունի փորձը Հերաթի նահանգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է հատուկ ծառայությունների հայտարարությունը:
Նշվում Է, որ ահաբեկիչը Հերաթ քաղաքի օդանավակայանի տարածք Է մտել «արտիստի քողի ներքո»:
Իր հետ նա վերցրել Էր «երաժշտական գործիք», դրա ներսում գտնվում Էին ռումբ, նռնակ եւ քիմիական նյութեր: Տղամարդը, ինչպես հաստատվում Է, մտադրվել Էր «այդ բոլորը պայթեցնել թռիչքի ժամանակ»:
«Ազգային անվտանգության հարցերով գլխավոր դիրեկտորատի աշխատակիցները կանխել են Հերաթ-Քաբուլ չվերթի ահաբեկչական գրոհի պլանը»,-ասվում Է հատուկ ծառայությունների հայտարարության մեջ, որը զետեղվել Է Twitter-ում:
Հատուկ ծառայություններն ահաբեկչին ձերբակալել են Հերաթի օդանավակայանում՝ «կրկնակի ստուգման» ժամանակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: