Իսպանիայում չպատվաստված երիտասարդության շրջանում կորոնավիրուսի բռնկում է գրանցվել
Իսպանիայում գրանցվել է կորոնավիրուսի նոր դեպքերի թվի կտրուկ աճ այն երիտասարդների շրջանում, որոնք դեռ պատվաստումներ չեն ստացել, հայտնում է The Guardian- ը:
Նշվում է, որ Իսպանիայի 47 միլիոն բնակչության ավելի քան մեկ երրորդն արդեն ամբողջությամբ պատվաստված է կորոնավիրուսի դեմ: Այնուամենայնիվ, վերջին օրերին երկրում նկատվում է վարակների մակարդակի կտրուկ աճ:
Ինչպես նշվում է՝ նոր դեպքերի մեծ մասը գրանցվում են այն երիտասարդների մոտ, որոնք դեռ սպասում են պատվաստման:
Վերջին երկու շաբաթվա ընթացքում ամբողջ Իսպանիայում COVID-19 նոր դեպքերի թիվը 100 հազար մարդու համար 117,7 է, նշում է պարբերականը: Սակայն, ըստ դրա տեղեկությունների՝ 12-19 տարեկան երկրի բնակիչների շրջանում այս ցուցանիշը հասնում է 287,8-ի: