Հնդկաստանը հաստատել է կորոնավիրուսից մահվան 400 000 դեպք
Հնդկաստանը հաստատել է կորոնավիրուսից մահվան 400 000 դեպք, հաղորդում է AP-ը:
Երկրի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ վերջին 24 ժամում մահացել է 853 մարդ:
Հնդկաստանում, որն ունի մոտ 1,4 մլրդ բնակչություն, հաստատվել է վարակման ավելի քան 30,4 մլն դեպք: Վերջին 24 ժամում հայտնաբերվել է վարակման 46 617 նոր դեպք: