Մեծ Բրիտանիան Աֆղանստանից զորքերն ԱՄՆ-ի հետ դուրս կբերի հուլիսի 4-ին. Telegraph
Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ն Աֆղանստանից իրենց զորքերի հիմնական մասի դուրսբերումը կավարտեն հուլիսի 4-ին: Հուլիսի 2-ին այդ մասին հայտնել Է The Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ Միացյալ Թագավորության պաշտպանության շտաբի պետ Նիկոլաս Քարտերի շրջապատից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք բոլորս երկրից կհեռանանք հուլիսի 4-ին: Բրիտանական հիմնական առաքելությունն (Աֆղանստանում) նույնպես կավարտվի հուլիսի 4-ին»,- նշել Է հրատարակության զրուցակիցը:
Ավելի վաղ Պենտագոնի ներկայացուցիչն անունը չհայտնելու պայմանով հայտնել Է, որ հուլիսի 2-ին ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ուժերը հեռացել են Աֆղանստանի Բագրամ քաղաքի (Փարվանի նահանգ) ավիաբազայից:
Երկրից կոալիցիոն ուժերի լիակատար դուրսբերումը պետք Է ավարտվի սեպտեմբերի 11-ին: Ըստ որում սպասվում Է, որ արեւմտյան զինվորականներն այնուամենայնիվ գործի կդրվեն Քաբուլում դեսպանատների պահպանման համար:
Բրիտանացի պաշտոնաթող գեներալ Ռիչարդ Դանաթի կարծիքով՝ ում խոսքը մեջբերում Է The Daily Telegraph-ը, «Թալիբան» շարժումը վերջին հաշվով «հաղթեց» արեւմտյան կոալիցիայի հետ դիմակայությունում:
«Որքան Էլ դա ողբերգական լինի, բայց շատ հավանական Է թվում, որ երկիրը խորասուզվի քաղաքացիական պատերազմի քաոսը»,- նշել Է Մեծ Բրիտանիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին ղեկավարը: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 14-ին հայտարարել Է, որ որոշում Է ընդունել Աֆղանստանում ավարտել գործողությունը, որը դարձել Է ամենաերկարատեւ արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ: Այդ պատերազմն ԱՄՆ-ն սկսել Է 2001 թվականի հոկտեմբերին:
Ամերիկյան զորքերի դուրսբեումն սկսվել Է մայիսին: Ավելի վաղ պլանավորվել Էր, որ նրանք երկրից կհեռանան մինչեւ սեպտեմբերի 11-ը: 2010 – 2013 թվականներին գործողության ամենաթեժ պահին արեւմտյան ուժերի թվաքանակը գերազանցել Է 150 հազարը: ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հիմնական մարտական զորամասերն այնտեղից դուրս են բերվել 2014 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: