Աշխարհում վատագույն գաղափարն էր. Ջեյ Լոն՝ Շակիրայի հետ ելույթ ունենալու մասին
Հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսն ուղղակի կատաղել է, երբ տեղեկացել է, որ Սուպերբոուլի՝ Ֆուտբոլի ազգային լիգայի եզրափակիչ խաղի ընդմիջման շոուին պետք է ելույթ ունենա մեկ այլ հայտնի երգչուհու՝ Շակիրայի հետ:
Ջոյ Լոյին առհասարակ դուրս չի եկել այն հանգամանքը, որ ինքը պետք է բեմը կիսի Շակիրայի հետ: Խոսքը 2020-ի փետրվարին տեղի ունեցած միջոցառման մասին է, որի վերաբերյալ հուշերով նոր վավերագրական ֆիլմում կիսվել է Լոպեսը:
«Աշխարհում վատագույն գաղափարն էր երկու հոգու հրավիրել այս շոուի համար», - մեկնաբանել է 52-ամյա Լոպեսը ֆիլմում, որի պրեմիերան կայացել է Նյու Յորքում:
Ինպես գրում է Daily Mail-ը, երբ հայտարարվել է, որ Ջենիֆեր Լոպեսը և Շակիրան կգլխավորեն 2020 թվականին Մայամիի «Հարդ ռոք» մարզադաշտում կայանալիք Սուպերբոուլի ընդմիջման շոուն, երկրպագուները չէին պատկերացնում, որ Ջեյ Լոն ի սկզբանե ատել է այդ գաղափարը:
«Որպես կանոն՝ Սուպերբոուլի շոուում մեկ առաջատար դեմք է լինում, որը կառուցում է շոուն: Դա վիրավորանք է ասելը, որ երկու լատինամերիկացի է հարկավոր անելու այն աշխատանքը, որ սովորաբար մեկն է արել»,-մեկնաբանել է Լոպեսի մենեջեր Բենի Մեդինան:
Աղբյուրը գրում է, որ Լոպեսը և Շակիրան, ի վերջո, եկել են համաձայնության առ այն, որ հնարավոր է միասին աշխատել, բայց նրանց հարաբերությունները սառը էին, թեև պրոֆեսիոնալ:
Ընդհանուր շոուն տևել է 14 րոպե, թեև Լոպեսը համոզված էր, որ կազմակերպիչները պետք է տրամադրեին 20 րոպե: