Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Եվրո2020-ի 1/4 եզրափակիչ խաղերի վերաբերյալ իր կանխատեսումներն է արել:

«Անգլիան հաստատ կիսաեզրափակիչ դուրս կգա: Ես կասեի, որ Դանիան էլ կհաղթահարի Չեխիայի արգելքը: Բելգիա-Իտալիա՞. մեծ խնդիր է այս խաղի մասին կարծիք ասելը: Եթե չասեմ, որ Իտալիան է հաղթելու, վաղը ինձ կսպանեն, դրա համար էլ ես կասեմ Իտալիա: Կարծում եմ՝ Իսպանիան էլ կհաղթի Շվեյցարիային, բայց դա էլ մեծ խաղ է»,- Մոուրինյոյի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:

1/4 եզրափակչի առաջին հանդիպումները տեղի կունենան այսօր՝ Երևանի ժամանակով 20:00, կմեկնարկի Շվեյցարիա-Իսպանիա հանդիպումը, իսկ 23:00-ին՝ Բելգիա-Իտալիա խաղը:

Վաղը՝ հուլիսի 3-ին, կկայանան Չեխիա-Դանիա և Ուկրաինա-Անգլիա հանդիպումները, որոնք կմեկնարկեն համապատասխանաբար ժամը 20։00-ին և 23։00-ին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն