Իտալիայում անհետացել է ուղղաթիռ, որում թուրքեր են եղել
Իտալիայի հյուսիսում անհետացել է ուղղաթիռ, որում եղել է յոթ մարդ։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները։
Հունիսի 10-ին ուղղաթիռը թռել է Լուկա քաղաքից Տրևիզոյի ուղղությամբ, սակայն Մոդենայի մոտ անհետացել է ռադարներից։ Ներկա պահին որոնողական աշխատանքները շարունակվում են։
Հայտնի է, որ ինքնաթիռում եղել է Թուրքիայի չորս քաղաքացի։ Ինքնաթիռում գտնվողների ինքնությունը չի հաղորդվում, սակայն թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ ուղևորների թվում կան թուրքական Eczacibasi ընկերության աշխատակիցներ։